Մամուլ 4 տարի առաջ - 08:34 26-05-2022

Սոչիի պատգամավորի բարեգործությունը՝ հանուն ՌԴ և ՀՀ բարեկամության, իշխանություններն իրենց են վերագրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա ապրիլի 22-ին Հայաստանում տեղի էր ունեցել ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ներկա էին ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը եւ Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչներ:
Եվ տարածված պաշտոնական հաղորդագրությունից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե ՀՀ իշխանություններն են նախաձեռնել հուշարձանի տեղակայումը՝ փորձելով եւս մեկ ներդրում ունենալ հայ-ռուսական հարաբերություններում, մինչդեռ իրականում «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի ջանքերով է կառուցվել արձանն ու կազմակերպվել միջոցառումը:
Պարզվում է՝ ազգությամբ ռուս ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է առաջարկել տեղադրել հուշարձանը, իսկ Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանն էլ ընդունել է առաջարկն ու ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Այսինքն՝ ամբողջ ֆինանսական միջոցները հոգացել է հենց Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավորը՝ հանուն հայ-ռուսական բարեկամության խորացման, այնինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այն փորձել է վերագրել իրեն»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը