Արտաքին 4 տարի առաջ - 13:29 25-05-2022

Մոսկվայում «համաներում» է հայտարարվել կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու համար

Հունիսի 1-ից Մոսկվայում «քովիդային համաներում» կկիրառվի, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մենք քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին կփոխհատուցենք վճարված բոլոր տուգանքների՝ բացառությամբ հիվանդության ժամանակ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար: Իսկ չվճարվածները՝ կզրոյացվեն «…» Ընդհանուր առմամբ մենք կդադարեցնենք հավաքագրել կամ կվերադարձնենք շուրջ 13.6 միլիարդ ռուբլի, որը պատժամիջոցների ճնշման պայմաններում շոշափելի աջակցություն կլինի բիզնեսի և մոսկվացիների համար»,- ասել է նա։

«Համաներումը» կտարածվի Մոսկվայի իշխանությունների և նրանց ենթակա հաստատությունների կողմից սահմանված տուգանքների վրա։

Ամենից շատ դիտված