Ներքին Խոսք 4 տարի առաջ - 15:39 20-05-2022

Հերթական դիլետանտ քաղաքապետին կփոխարինի թայֆաբազ ճարպիկը, ու էլի այս ամենը կմնա նույնը․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, անդրադառնալով Ծիծեռնակաբերդի խճուղում այսօր տեղի ունեցած փլուզման դեպքին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը կարծես անցավ գնաց։ Ի դեպ, հենց վաղը կարող է փլվել Սարալնաջի ճանապարհը...

Մի քանի անգամ բարձրաձայնել եմ Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին։ Առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու՝ կառուցվում է միջին հայաստանյան քաղաքի (25-30 հազար) բնակչություն ունեցող թաղամաս։ 3-4 տարի բարձրաձայնել եմ թե՛ իշխանության մաս լինելով, թե՛ մաս չլինելով։ Ավելի քան 15 տարի խոսում ու գրում ենք այս վտագնավոր ընթացքի մասին, բայց անօգուտ։

Մեկնաբանությունում տեղադրված հղմամբ մեր վերջին հետազոտություն է, որում մեկ անգամ եւս խոսում ենք այս հրեշավոր վտանգավոր ընթացքի մասին՝ հատկապես ներկայացնելով քաղաքաշինության բնագավառի կոռուպցիան։ Դրանում մենք ոչ միայն խոսում ենք, այլեւ կոնկրետ առաջարկություններ ենք անում, թե ինչ կարճաժամկետ ու երկարաժամկետ փոփոխություններ են անհրաժեշտ։ Գրեթե վստահ եմ՝ սրանք էլ մնալու են մեր դարակներում...

Հերթական դիլետանտ քաղաքապետին կփոխարինի թայֆաբազ ճարպիկը (հասկանալ կոռումպացվածը), ու էլի այս ամենը կմնա ճիշտ այնպես, ինչպես եղել է»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին