Ներքին 4 տարի առաջ - 11:24 20-05-2022

Աշակերտները ողջունում են երթի մասնակիցներին

Ընդդիմությունը շարունակում է իր բողոքի ակցիաները։ Ի տարբերություն նախորդ օրերի՝ այսօր ընդդիմության ակցիայի մասնակիցները վաղ առավոտից չեն փակել Երևանի փողոցները։ Այս մասին երեկ՝ հանրահավաքի ընթացքում, նախապես հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելայնը։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի «Մարիոթ» հյուրանոց։ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի սաները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին։

Նշենք, որ այս պահին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենում համաժողով․ «Այնտեղ իբրև թե Հայաստանում ազատ խոսքի, մամուլի, քաղաքացիական կազմակերպութունների, միությունների համաժողով է, գնալու ենք այնտեղ ու ասելու, որ Հայաստանում խոսքի ազատությունը ոտնահարված է, մամուլը ոտնահարված է, ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, չկան իրավապաշտպան կազմակերպություններ, չկա քաղհասարակություն», - հայտարարել է Գեղամ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
21:35 Լևոն Աբրահամյանն ընտրվել է Նկարիչների միության նախագահ
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին