Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:39 17-05-2022

Բռնատիրության հաղթարշավից մինչեւ Նիկոլի նկարած նապաստակը

«Բռնատիրական երկիր» ձեւակերպումը վաղուց ներդաշնակվում է Հայաստանի հետ: Այսօր շուրջ 500 մարդ է բերման ենթարկվել, իսկ «Նիկո՛լ, դավաճանը» ասես Հայաստանի նոր օրհներգի տեքստը լինի: Այս ամենից զատ Գլխավոր դատախազությունն էլ մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը. հավանաբար 5000 տղայի սպանելը եւ պետական ինստիտուտները քայքայելը ծանր հանցագործություն չի համարում:

Այ ուրիշ բան, եթե, օրինակ, քաշքշեն «Անտարեսի» Արմենին, հայհոյեն չկայացած դերասան ու հեռանկարային ՔՊ-ական Գնել Սարգսյանին կամ պլաստիկ շիշ նետեն Սոս Ջանիբեկյանի վրա: Իսկ Մեհրիբան Ալիեւայի ֆեյսբուքյան գրառման տակ բարեմաղթանքներ գրող Հովհաննես Ազոյանը լրիվ պետության կողմից պահպանվող օբյեկտ է: Չէ՞ որ նա է Փաշինյանի ջատագովության դրոշակակիրը եւ հայտնի է, թե ինչի դիմաց եւ որ օլիգարխի մատակարարմամբ:

Երկիրը ցնցումների մեջ է, ամեն օր անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, շրջապատված ենք թշնամական երկրներով, Գլխավոր շտաբի պետ չունենք, միջազգային հարթակներում մեզ հեգնանքով են վերաբերվում Փաշինյանի պատճառով, իսկ նա նստած ծառի տակ, նկարում է նապաստակ, ավելի կոնկրետ՝ ըստ լուրերի՝ Իջևանի ռեստորաններից մեկում հարբում է իր քավոր Հայկ Ղալումյանի թոռան ծննդյան օրվա առիթով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ