Արտաքին 4 տարի առաջ - 22:28 13-05-2022

ԱՄՆ և ՌԴ ՊՆ ղեկավարներն առաջին բանակցություններն են անցկացրել պատերազմի սկզբից ի վեր

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Ինչպես նշվում է, սա ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների առաջին խոսակցությունն էր փետրվարի 18-ից ի վեր։

«Օսթինը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում և ընդգծել հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը», - ասվում է Պենտագոնի հայտարարությունում բանակցություններից հետո:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, իր հերթին, նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել «ամերիկյան կողմի նախաձեռնությամբ»։

«Քննարկվել են միջազգային անվտանգությանն առնչվող արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ասել են նախարարությունից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում