Ներքին 4 տարի առաջ - 21:12 13-05-2022

Գյումրիի ռուսական ռազմաբազայի կրակադաշտում հովիվ է սպանվել

Այսօր՝ ժամը 15։30-ի սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վահրամաբերդ գյուղում։ Գյուղի 56-ամյա հովիվը ոչխարներն արածեցնելիս մտել է ռուսական զորքերի տանկային հրաձգարան, որտեղ և պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Factor.am-ը։

Հովիվը տեղում մահացել է։ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ այդ տարածքը հանձնված է Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազային, այն ծառայում է որպես կրակադաշտ, մուտքն արգելված է։

Այնտեղ ամենայն հավանականությամբ զորավարժանքներից հետո մնացած պայթուցիկ է եղել։ Նշենք, որ այդ նույն տարածքում 2013 թվականի ապրիլին ականի պայթյունից զոհվել էր գյուղի երկու երեխա՝ 10-ամյա Արթուր Մկրտչյանն ու 15-ամյա Մուշեղ Գևորգյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար