Արտաքին 4 տարի առաջ - 17:02 13-05-2022

ՌԴ-ն կասկածում է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկության անվնաս լինելուն. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու Կիևի ցանկության անվնաս լինելը «լուրջ կասկածներ» է առաջացնում ռուսական կողմում։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին նա ասել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում:

ԵՄ-ն կառուցողական տնտեսական հարթակից «վերածվել է ագրեսիվ, ռազմատենչ խաղացողի, որն արդեն իսկ հայտարարում է իր հավակնությունների մասին եվրոպական մայրցամաքի սահմաններից շատ հեռու», կարծում է ՌԴ արտգործնախարարը։

Նրա խոսքով, Մոսկվայի հետ շփումներում Կիևը հայտարարում է, որ պատրաստ է ձեռք բերել դաշինքից դուրս և չեզոք կարգավիճակ՝ չնայած Ուկրաինայի ղեկավարության հրապարակային հայտարարություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար