Արտաքին 4 տարի առաջ - 09:52 13-05-2022

Հանրապետական ​​սենատորն արգելափակել է Ուկրաինային տրամադրվելիք 40 միլիարդ դոլարի օգնությունը

ԱՄՆ Կենտուկի նահանգից հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլն արգելափակել է Ուկրաինային գրեթե 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծը:
Ռենդ Փոլը և Լուիզիանայից ևս մեկ սենատոր՝ Ջոն Քենեդին, կողմ են նախագծին, բայց հանդես են եկել միջոցների բաշխումը վերահսկող հատուկ տեսուչի ներդրման օգտին: Արդյունքում ԱՄՆ Սենատը հաջորդ շաբաթ կրկին կքննարկի փաստաթուղթը։
Ռենդ Փոլը «նվեր» է անվանել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և նշել է, որ եթե օրինագիծն ընդունվի, ապա ԱՄՆ-ի կողմից որպես աջակցություն Ուկրաինային տրամադրվելիք միջոցների ընդհանուր ծավալը կհավասարվի ՌԴ-ի ռազմական բյուջեին։
«Մենք չենք կարող այդքան գումար ուղղակի դուրս շպրտել և չհետևել դրա նպատակային օգտագործմանը»,- ասել է Ռենդ Փոլը՝ հավելելով, որ աջակցում է Ուկրաինայի՝ ռուսական զորքերն իր տարածքից դուրս մղելու ձգտմանը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ ԱՄՆ-ում գնաճը հասել է վերջին 40 տարվա ռեկորդային ցուցանիշի, իսկ բենզինը թանկացել է 48%-ով։ «Մենք չենք կարող փրկել Ուկրաինան՝ մահվան դատապարտելով ամերիկյան տնտեսությունը»,- ասել է սենատորը։
Սենատի մեծամասնության առաջնորդ դեմոկրատ Չակ Շումերը դժգոհություն է հայտնել, որ Ռենդ Փոլը խանգարել է օրինագծի արագ ընդունմանը, քանի որ «վերջին պահին նոր առաջարկ է ներկայացրել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար