Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:57 12-05-2022

Սևանի ջրի մակարդակը նվազել է ամբողջ 25 սմ-ով

Մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900 մետր 56 սմ։ 2021թ․-ի նույն օրը լճի մակարդակը 1900 մետր 81 սմ էր։ Փաստացի մեկ ամիս առաջվա՝ ապրիլի 10-ի համեմատությամբ լճի մարկադակը բարձրացել է 9 սմ-ով, բայց անցած տարվա նույն օրերի համեմատությամբ այն նվազել է արդեն ամբողջ 25 սմ-ով։ Բայց եթե մեկ ամիս առաջ նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ մակարդակի տարբերությունը 20 սմ էր, ապա հիմա այն 25 սմ է։ Սևանա լճում անցած տարվա նույն օրերի համեմատությամբ ջուրը պակաս է շուրջ 320-325 մլն խմ-ով՝ այնքան, որքան հիմա կուտակվել է մեր ամենամեծ արհեստական ջրամբարում՝ Ախուրյանում։

Ապրիլի 10-ին հանրապետության չորս խոշոր արհեստական ջրամբարներում էլ շատ ավելի քիչ ջուր էր կուտակվել, քան նախորդ տարվա նույն օրը։ Ընդ որում, հանրապետության ամենախոշոր Ախուրյանի ջրամբարում 20 մլն խմ-ով պակաս (209մլն խմ) ջուր կար կուտակված, քան 2021թ․-ի նույն օրը։ Արփի լճում 8․7 մլն խմ-ով էր պակաս ջուր կուտակվել (26․9մլն խմ)։ Ապարանի ջրամբարում 2022թ․-ի ապրիլի 10-ին կուտակվել էր 28․7 մլն խմ ջուր, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 31․2 մլն։ Ազատի ջրամբարում 2021թ-ի ապրիլի 10-ի 41․3 մլն-ի դիմաց այս տարվա նույն օրը կուտակվել էր 37․1 մլն։

Մեկ ամիս անց, մայիսի 10-ի տվյալներով Ախուրյանի ջրամբարում կուտակվել է 386 մլն խմ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշն ամբողջ 126 մլն խմ-ով (հիշեցնենք, որ այստեղ կուտակված ամբողջ ջուրը հավասարաչափ բաժանվում է ՀՀ-ի և թուրքիայի միջև), Արփի լճում անցած տարվա 63․1 մլն խմ-ի դիմաց մայիսի 10-ի տվյալներով ամբարվել է 55․5 մլն խմ, Ապարանում ևս գերազանցվել է անցած տարվա ցուցանիշը՝ 44․6 մլն՝ անցած տարվա 43․8-ի դիմաց։ Ազատում 53․3 մլն խմ՝ 2021թ․-ի նույն օրվա 59․8-ի դիմաց։

Լեռներում ձյան հալոցքը դեռ կշարունակվի, ինչը դրական սպասումների տեղ է թողնում։ Եվ տարեսկզբին կանխատեսվող երաշտը ոչ միայն չի լինի, այլև համաձայն մասնագետների՝ ոռոգման առումով պետք է որ լուրջ խնդիրներ չծագեն, որովհետև մարտի կեսերին տեղացած առատ ձյունը և վերջին օրերի անձրևները փոխում են ջրապահովվածության իրավիճակը հանրապետությունում։ Ցավալի է միայն, որ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատությամբ շատ դանդաղ է բարձրանում։

Մինչդեռ Փաշինյանը խոսում էր իրենց կողմից իրականացված ծրագրերի արդյունքում բոլոր ժամանակների համար ջրի մակարդակի ինչ-որ ռեկորդային բարձրացման մասին, որն այդպես էլ տեղի չունեցավ։ Իսկ թե ինչ ծրագրեր էին իրականացվել, ինչ գումարների շրջանակներում, դա էլ պարզ չդարձավ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ