Ներքին 4 տարի առաջ - 16:38 11-05-2022

Ոստիկանությունը փակել է ավտոերթի ճանապարհը դեպի Հանրապետության հրապարակ

Աբովյան փողոցի՝ դեպի Հանրապետության հրապարակ մուտքը ոստիկանները փակել են: Մեծ թվով ոստիկաններ են այստեղ հավաքվել, այստեղ են նաեւ «Դիմադրության» շարժման ավտոերթի մասնակիցները:

Ոստիկանները հրաժարվում են բացատրել, թե ինչու թույլ չեն տալիս երթի մասնակիցներին առաջ ընթանալ։

Ավտոերթը, ըստ էության, պարալիզացրել է Աբովյան փողոցը:

«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել: