Արտաքին 4 տարի առաջ - 11:54 11-05-2022

ԱՄՆ-ը հնարավորություններ է փնտրում ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկա վերադարձնելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղիներ է փնտրում ուկրաինական հացահատիկը շուկա վերադարձնելու համար։ Այս մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուկրաինան իր պահեստներում 20 մլն տոննա հացահատիկ ունի։ Մենք ուղիներ ենք դիտարկում այդ հացահատիկը համաշխարհային շուկա վերադարձնելու և դրանով իսկ գները նվազեցնելու համար»,- ասել է նա։
Նրա խոսքով, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը նաև պարենային ապրանքների գնաճ է հրահրել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներկայում Ուկրաինայի նավահանգիստներում գրեթե 4.5 մլն տոննա հացահատիկ կա, որը չեն կարողանում դուրս հանել երկրից։ Խնդիրն այն է, որ ծովային ուղիներն ու նավահանգստներից ելքերն արգելափակված են։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում