Արտաքին 4 տարի առաջ - 15:59 10-05-2022

Rutube-ը դադարեցրել է աշխատանքը կիբերհարձակումից հետո

Ռուսական Rutube վիդեոհոսթինգը շարունակում է վերականգնման աշխատանքները կիբերհարձակումից հետո, որը, հոսթինգի ներկայացուցիչների խոսքով, հարձակման է ենթարկվել մայիսի 9-ին։ Այս մասին հաղորդվում է Rutube Telegram-ալիքում, կայքը, ինչպես նախկինում, անհասանելի է։

Ընկերությունը հաղորդում է, որ ռեսուրսը ենթարկվել է, այսպես կոչված, APT գրոհի։ «Ինչ-որ մեկը շատ էր ուզում խանգարել RUTUBE-ին Հաղթանակի շքերթն ու տոնական հրավառությունը ցույց տալու»,- ասվում է հաղորդագրություններից մեկում։

Ինչպես պնդում է The Village-ի՝ հոսթինգի ղեկավարությանը մոտ աղբյուրը, հարձակումը սկսվել է մայիսի 9-ի առավոտյան մոտավորապես ժամը հինգին: Հաքերներին հաջողվել է «ամբողջությամբ հեռացնել կայքի գաղտնաբառը», որից հետո տեսածառայությունը «չի վերականգնվում»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գրոհը հնարավոր է դարձել կայքի հասանելիության գաղտնաբառերի արտահոսքի պատճառով։ Հստակեցվում է, որ կոնտենտը չի վնասվել։

Rutube-ը համարվում է ամերիկյան Youtube վիդեոհոսթինգի այլընտրանքը, որն օգտագործում են ռուսական պետական ​​ընկերություններն ու մեդիան։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում