Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 13:42 10-05-2022

Հայաստանում բողոքի ակցիաների կազմակերպիչներն ապրում են պատրանքներով. Բայրամով

Հայաստանում բողոքի ցույցեր կազմակերպողներն ու դրանք ղեկավարողները պատրանքների մեջ են ապրում, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Trend-ը։

Նրա խոսքով, այս մարդիկ շուրջ 30 տարի սուտ խոստումներ են տվել հայ ժողովրդին, իսկ այսօր իրենց երկիրը հասցրել են անդունդի եզրին։

«Կարծես սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, և նրանք նորից ուզում են ոտքի կանգնել «ղարաբաղյան թեմայի» հաշվին։

Բնականաբար, մենք հետևում ենք այդ գործընթացներին։ Նշեմ, որ խոսք չկա բողոքի ակցիաներին հանրային լայն աջակցության մասին։ Նրանց հետևող մարդկանց թիվը չի գերազանցում վեցից յոթ հազարը։ Եվ սա ևս մեկ անգամ վկայում է, որ հայ հասարակությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- ասել է Բայրամովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար