Ներքին Խոսք 4 տարի առաջ - 15:35 09-05-2022

Ինքը մեր գյուղից չէ․ Հոռոմ բնակավայրի վարչական ղեկավար

«Ինքը մեր գյուղից չէ։ Չգիտեմ` ովքեր են եղել, ես քաղաքում էի, հետո եկա, տեսա` ցվրվում են»։

Այս մասին Oragir.news֊ի հետ զրույցում ասաց Հոռոմ բնակավայրի վարչական ղեկավար Գուրգեն Սարգսյանը` անդրադառնալով երեկ Հոռոմի խաչմերուկին տեղի ունեցած միջադեպի մասնակից մի կնոջ գործողություններին։ Հիշեցնենք` երեկ «Դիմադրություն» շարժման ավտոերթի ժամանակ Գյումրիի ճանապարհին իրավիճակը լարվել էր : Մի խումբ շիրակցիներ Հոռոմ գյուղի խաչմերուկին թույլ չէին տալիս, որ ընդդիմությունը շարունակի ճանապարհը: Իսկ Հոռոմի խաչմերուկում ճանապարհ փակող մի կին փորձեց խոչընդոտել ընդդիմադիրների ճանապարհը՝ բղավելով «Նի՛-գո՛լ, Նի՛-գո՛լ, Նիգոլը պդի հայերի հախիցը գա»։

Վարչական ղեկավարը նշեց` տեղանքում հոռոմցիներ եղել են, բայց ոչ մասնակցելու նպատակով, պարզապես հետաքրքրությունից դրդված հավաքվել են. «Հավաքվել են, եկել, նայել են։ Էդտեղ զոհվածների եւ գերիների ծնողներ են եղել։ Մեր գյուղացիք հետաքրքրության համար եկել, նայել են, բայց ակտիվիստ չեն եղել»։

Անդրադառնալով իրենց բնակիչների մեծամասնության քաղաքական հայացնքներին` վարչական ղեկավարն ասաց. «Ո՛չ ընդդիմադիր են, ո՛չ էլ....Էլի եմ ասում` մեր գյուղից տենց մարդիկ չեն եղել»։

Հիշեցնենք` միջադեպի ժամանակ մի կին պառկել էր ասֆալտին և թույլ չէր տալիս ավտոմեքենաների շարժը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ավելի ուշ ասել էր, որ այդ կինը որևէ առնչություն չունի պատերազի և զոհերի հարազատների հետ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին