Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:24 09-05-2022

Ե՞րբ է հատուցվելու 300 հազար հայերի մահվան դիմաց

Մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, Սովետը չէ, ոչ էլ՝ ՌԴ-ն։ Այսու՝ 2-րդ աշխարհամարտը ՀՀ քաղաքացու համար «հայրենական» պատերազմ չէ։ Եթե ՀՀ պաշտոնյան այն «հայրենական» է անվանում, նշանակում է՝ ՀՀ անկախությանը դեմ է, առաջնորդվում է օտար շահերով, տառապում ժխտման հիվանդությամբ կամ ճզմվել է խորհրդային բռնազավթման տարիների իներցիայի տակ։

Աբրահամ Երևանցու վկայությամբ՝ Նադիր շահի բանակում մարտնչել են 6 հայկական զորախմբեր, տվել զոհեր: Հայերը Պարսից զորքի հետ կռվել են Հայաստանի-Արցախի տարածքում (1735թ), մտել Թուրքիա, գրավել Դելին (1739թ): Նաև մեր շնորհիվ Պարսկաստանը վերականգնել է իր հզորությունը։ Հայ զինվորի խիզախության դիմաց Նադիր շահը Հայ եկեղեցուն արտոնություններ է տվել, հովանավորել հայ առևտրականներին, հայ իշխանները 2 տարի ազատվել են բոլոր հարկերից, Խամսայի մելիքություններն ինքնավարություն ունեին մի քանի տասնամյակ։

2-րդ աշխարհամարտի ժամանակ Խորհրդային միության բանակում մարտնչել են հայկական 6 զորախմբեր, տվել մոտ 300 հազար զոհ։ Նաև մեր շնորհիվ Սովետը գերտերություն է դարձել։ Իսկ հայ ժողովուրդը ստացել է սով, բռնադատ, աքսոր, հալածանքներ։ Հայ ժողովրդին խաբել են, թե կվերադարձնեն Լենին-Քեմալ ապօրինի պայմանագրով թուրքերին հանձնված հայկական հողերը։ Այս ամենը ոչ ոք չի մոռացել։

Որքան էլ վիրավորական հնչի, պետք է ասել, որ ՀՀ-ում միայն ռուսական ազդեցության գործակալն է հպարտանում Սովետի զենքի փառքի հիշողությամբ: Իսկ հայը սգում է 300 հազար հայորդիների ողբերգական մահը և սպասում արդար հատուցմանը։

Մայիսի 9-ին ՀՀ քաղաքացին կարող է բարձրացնել 2-րդ աշխարհամարտում 300 հազար հայերի մահվան դիմաց հատուցման հարցը։ Սառը պատերազմում պարտված Չարիքի իրավահաջորդը պատասխանատու է ոչ միայն խորհրդային բռնազավթման տարիներին տասնյակ հազարավոր հայերի գնդակահարելու, աքսորելու, հալածելու, այլև 2-րդ աշխարհամարտում 300 հազար հայորդիների մահվան համար: Այդ զոհերի ժառանգները կարող են ճանաչվել տուժողի իրավահաջորդ և հատուցում պահանջել։

Ցեղասպանության հարցին անդրադառնալիս թուրք պետական գործիչները ստում են, թե՝ «Հայերը զոհվել են 1-ին համաշխարհայինի պատերազմական գործողությունների ընթացքում և հետևանքով»: Բայց հայ ժողովուրդը պայքարում է, որ Թուրքիան Ցեղասպանության համար արդար պատիժ ստանա և հատուցում վճարի։ Նույնպիսի հույս կա, որ մայիսիննյան պայծառ մի առավոտ Չարիքի կայսրության կողմից հայ ժողովրդին պատճառված մեծ կորուստների ճանաչում և արդար հատուցում կլինի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ