Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:15 06-05-2022

Վարքականոն՝ ըստ պաշտոնյայի մայրիկի․ 2 տարի առաջ եւ հիմա

Այսօր սոցցանցերի եւ մամուլի թոփ թեման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն էր: Նա պատշգամբից թքել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երթի մասնակիցների վրա եւ շրջված բութ մատ էր ցույց տվել: Զարմանալի է,որ մարդիկ զարմացել էին տիկնոջ պահվածքից:

Չէ՞ որ նա միկոնոսներում «տժժացող» Ալեն Սիմոնյանի մայրն է: Նա է դաստիարակել մի մարդու, որն ասում էր՝ 62 գերիները ոչինչ են ինձ համար: Նրա որդին պետության սուղ միջոցներից 200 հազար դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել, դեռ մի քանի շքեղ ավտոմեքենա էլ՝ իրեն ուղեկցելու համար:

2 տարի առաջ այս կինը ֆեյսբուքյան գրառմամբ նեղսրտում էր,որ թիրախավորում են իր ընտանիքը: Գրում էր. «Կյանքում կան պարկեշտության կանոններ, որոնց վրայով չի կարելի անցնել»: Գրում էր նաեւ.«Մենք բոլորս ունենք նույն արյունը, մենք հայ ենք, և բոլորդ մայրեր ունեք»: Ամերիկացին այստեղ հեգնանքով կասեր՝ really?․ իսկ իր պատշգամբի տակով անցնողները հայեր չե՞ն, թե՞ ԱԺ նախագահի ընտանիքի անդամները «պարկեշտության» այլ վարքականոն ունեն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ