Միտք 4 տարի առաջ - 21:03 04-05-2022

Ձեր «ժողովրդավարության բաստիոնն» անբնական է ձեզ նման

Այսօր ԱԺ նախագահի աթոռին հայտնված Ալեն Սիմոնյանը խորհրդարանում սպառնացել է շատերին, այդ թվում՝ հոգեւորականներին: Ասել է՝ այդ մարդիկ շատ մոտիկից կծանոթանան իշխանությունների, իր բառերով՝ կոնկրետ հետեւություններին:

Փաստորեն Փաշինյանի հորջորջած «ժողովրդական բաստիոնի» օրենսդիր մարմնի ղեկավարը ԱԺ ամբիոնից ատելության խոսք է հնչեցրել այլոց հասցեին ու մարդատյացության հերթական ռեկորդը սահմանել:

Սա Փաշինյանի «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխության ցուցիչներից է: Չէ՞ որ նրանք իշխանության եկան «վենդետա չի լինելու» կարգախոսով եւ վենդետա իրականացրին ոչ միայն իրենց կողմից մերժվածների, այլեւ Հայաստանի ու Արցախի, մեր խաղաղ ապրելու իրավունքի հանդեպ:

Քրիստոնեական տարրական պարկեշտություն չունեցող ու բոլոր պատվիրանները խախտած անձը, բնական է, որ պետք է այդ կերպ արտահայտվեր: Հիշում ենք, թե 2 տարի առաջ ինչպես էր հեգնում Վեհափառ Հայրապետին՝ նրան կոչելով աշխարհական անունով՝ քաղաքացի Կտրիճ Ներսիսյան:

Ի վերջո, Ալեն Սիմոնյանն ինչպե՞ս կարող է հարգանք ունենալ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հանդեպ, երբ իրենց իշխանության օրոք 44-օրյա պատերազմի հերոսների՝ հողին չհանձնված աճյունները՝ ցելոֆանի տոպրակներում թաքցրած, փտում էին փակ տարածքներում: Դա ոչ միայն հակաքրիստոնեական էր, այլեւ հակամարդկային ու հակաբնական:

Ընդհանրապես իրենց գոյությունն է, որպես ՀՀ իշխանություն, հակաբնական:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ