Արտաքին 4 տարի առաջ - 10:28 02-05-2022

Զելենսկին քննադատել է Թուրքիային ռուսաստանցի զբոսաշրջիկներից չհրաժարվելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Թուրքիային՝ ռուսաստանցի զբոսաշրջիկներից չհրաժարվելու համար և ընդգծել, որ «անհնար է» նման դիրքորոշումը համատեղել Կիևի հետ բարեկամական հարաբերությունների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքիան մի կողմից հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ մենք միաժամանակ տեսնում ենք, օրինակ, զբոսաշրջային երթուղիների նախապատրաստումը։ Հատկապես ՌԴ-ից զբոսաշրջիկներ ընդունելու համար «...» Եվ ես, որպես նախագահ, պետք է ասեմ, որ դա անհնար է, եթե մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարն «անարդար» է անվանել «երկակի ստանդարտներն» արտացոլող նման դիրքորոշումը։
«Այդ իսկ պատճառով ես Թուրքիայի ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա, կարծում եմ՝ այսպես չի կարող լինել, պետք է ընտրություն կատարել՝ դուք ճշմարտության կողմն եք, թե՝ ոչ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել