Ներքին 4 տարի առաջ - 21:37 28-04-2022

Երևանում փաստաբանական համաժողով է մեկնարկել Ֆրանսիայի, Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանական պալատների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ փաստաբանների պալատի կողմից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, փոխնախարարը կարևորել է փաստաբանության՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտի դերը և նշել, որ փաստաբանության ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները Կառավարության մշտական առաջնահերթություններից են: Այս մասին է վկայում Կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, որի համաձայն՝ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու փաստաբանության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ փաստաբանական դպրոցում ուսուցման և ընդունելության կառուցակարգերի վերաիմաստավորման, Փաստաբանների պալատի կառավարման արդյունավետության և ներառականության վերափոխման շրջանակներում:

«Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ փաստաբանության ոլորտի բարեփոխումների կարևորման ցուցիչ է նաև դրանք՝ որպես առանձին ռազմավարական նպատակ Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության մեջ առանձնացնելու հանգամանքը:

Փոխնախարարը, միաժամանակ, կարևորել է Փաստաբանների պալատի ապաքաղաքական և քաղաքական բոլոր գործընթացներից անմասն լինելու գաղափարը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ամփոփելով ելույթը՝ Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունն՝ ի դեմս ոլորտը համակարգող Արդարադատության նախարարության, և Փաստաբանների պալատը համատեղ մշակել են փաստաբանության ոլորտի բարեփոխումներին միտված նախագիծ, որը բխում է ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, այդ թվում՝ անհատույց իրավաբանական օգնության (pro bono) տրամադրման կառուցակարգերի զարգացման, պալատի խորհրդի դերի ընդլայնման և կարգապահական հանձնաժողովի ստեղծման գաղափարներից:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան