Արտաքին 4 տարի առաջ - 20:12 25-04-2022

ԱՄԷ-ն երկու տարվա ընթացքում նավթի առաջին խմբաքանակը կմատակարարի Եվրոպա. Reuters

Ֆրանսիական նավթագազային TotalEnergies ընկերությունը վարձել է բազմատոննանոց լցանավ՝ մայիսի սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) նավթը Եվրոպա հասցնելու համար: Ինչպես երկուշաբթի հաղորդել Է Reuters-ը, սա վերջին երկու տարվա ընթացքում առաջին նման ներկրումն է:

Գործակալության տվյալներով, TotalEnergies-ը վարձակալել է suezmax դասի Moscow Spirit լցանավը՝ Աբու Դաբիի Ջեբել ալ Զաննա նավահանգստից Մեծ Բրիտանիա 1 միլիոն բարել Murban նավթ մատակարարելու համար: Առաքումը նախատեսված է մայիսի 1-3-ը։

Ինչպես հայտնում է Refinitiv Eikon տեղեկատվական պորտալը, որին մեջբերում է Reuters-ը, Աբու Դաբիից Das նավթը վերջին անգամ Իտալիա է առաքվել 2020 թվականի մայիսին։

Գործակալության տվյալներով, Մերձավոր Արևելքից Եվրոպա նավթի մատակարարման հնարավորություններն ի հայտ են եկել այն բանից հետո, երբ եվրոպացի գնորդները հրաժարվել են Ռուսաստանից նավթից՝ կապված Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին Աբու Դաբիից ավելի շատ նավթ կուղարկվի Եվրոպա՝ ռուսական նավթի պակասը լրացնելու համար:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները