Ներքին 4 տարի առաջ - 19:02 25-04-2022

ՀՀ և Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են առևտրի, կապի, մշակույթի և կրթության որոշ հարցեր

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: Սուբրամանյամ Ջայշանկարը «Թվիթեր»-ում հայերեն գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանի գործընկերոջ հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

«Շատ հաճելի է ողջունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Հնդկաստանում: Անցյալ հոկտեմբերին այնտեղ իմ այցելությունից հետո շատ առաջընթաց կա: Քննարկել ենք առևտրի, կապի, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցությունը»,- նշել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը: