Արտաքին 4 տարի առաջ - 17:28 25-04-2022

Էրդողանի օգնականը դատապարտել է Բայդենի ուղերձը և Փայլանի նախաձեռնությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթայը ևս անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձն ու ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանի օրենսդրական նախաձեռնությունը։

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, Օքթայը քննադատել է Բայդենի ուղերձը՝ այն անվանելով «անփույթ», և ընդգծել, որ Հայկական հարցը մշտապես օգտագործվել է որպես Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու գործիք։ Վերջինիս խոսքով, իրենք կողմնակից են, որպեսզի Հայկական հարցի քննարկումը քաղաքականությունից վերածվի պատմաբանների թեմայի. «Եկեք չմրցենք մեր ցավի հետ. եկեք միասին պայքարենք վերքերը բուժելու համար, այլ ոչ թե արյունահոսելու»։

Անդրադառնալով պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին՝ Օքթայը խստորեն դատապարտել է այն և համարել թուրք ազգին զրպարտող ու վիրավորող օրինագիծ, իսկ Փայլանի անդամակցած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) մեղադրել է նորամեկնարկ հայ-թուրքական երկխոսությունը վտանգելու մեջ։

«Թուրքիայի Ազգային ժողովի հարկի տակ թուրք ազգին զրպարտելը գաղափարական ահաբեկչություն է»,- հայտարարել է Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթայը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները