Արտաքին 4 տարի առաջ - 23:11 23-04-2022

Եթե օկուպացված տարածքներում «կեղծ հանրաքվե» անցկացվի, Ուկրաինան կդադարեցնի ՌԴ-ի հետ բանակցությունները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կդադարեցնի Ռուսաստանի հետ բանակցությունները, եթե Ուկրաինայի տարածքում «կեղծ հանրաքվեներ» անցկացվեն։ Այսպիսով նա պատասխանել է օկուպացված Խերսոնի շրջանում «Խերսոնի ժողովրդական հանրապետության» հռչակման շուրջ մոտալուտ, ըստ ուկրաինական իշխանությունների, «հանրաքվեի» հարցին։

«Եթե ​​Մարիուպոլի մեր ժողովուրդը կործանվի, եթե նոր կեղծ հանրապետություններում հանրաքվե, կեղծ հանրաքվե հայտարարվի, Ուկրաինան դուրս կգա ցանկացած բանակցային գործընթացից։ Սա միանշանակ սխալ քայլ է Ռուսաստանի կողմից։ Սա վկայում է, որ այն ամենը, ինչ եղել է նախկինում՝ դիվանագետների խմբերի այս բոլոր հանդիպումները, կեղծ է և պարզապես թատրոն՝ շատ վատ դերասաններով»,- ասել է նա։

Զելենսկին օկուպացված տարածքների բնակիչներին կոչ է արել «չօգնել օկուպանտներին»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները