Արտաքին 4 տարի առաջ - 20:52 16-04-2022

Ուկրաինայի դատարանը ձերբակալել է Մեդվեդչուկին

Լվովի Լիչակովսկի շրջանային դատարանը Վիկտոր Մեդվեդչուկի նկատմամբ խափանման միջոց է ընտրել՝ նրան ուղարկելով քննչական մեկուսարան։

Անցյալ տարվա մայիսից Մեդվեդչուկը պետական դավաճանության մեղադրանքով գտնվում էր տնային կալանքի տակ։ Սակայն ռուսական ներխուժումը սկսելուց անմիջապես հետո Մեդվեդչուկը փախել է տնային կալանքից և այդ պատճառով հեռակա ձերբակալվել է։

Ապրիլի 12-ին նրան բերման են ենթարկել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները։ Քաղաքական գործիչը եղել է ուկրաինական զինվորական համազգեստով. ըստ ուկրաինական իշխանությունների՝ նա մտադիր էր զինվորականի անվան տակ հատել սահմանը, իսկ ավելի ուշ փախչել Ռուսաստան։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Մեդվեդչուկին փոխանակել ուկրաինացի զինվորների հետ, սակայն Կրեմլը հայտարարել է, որ իրենք շահագրգռված չեն նման սխեմայով։

Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, ասել է, որ իր ամուսնուն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, ըստ նրա՝ Մեդվեդչուկը չի լքել Ուկրաինայի տարածքը և չի խախտել ուկրաինական օրենքները։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը