Ներքին 4 տարի առաջ - 16:28 16-04-2022

Հայտնի է՝ ով կնշանակվի Վանաձորի համայնքապետի ԺՊ

Oragir.news-ի տեղեկություններով, Վանաձորը շուտով ոչ թե ընտրված քաղաքապետ, այլ իշխանությունների կողմից նշանակված հերթական ԺՊ-ն կունենա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից մինչ օրս Վանաձորը դեռևս չունի քաղաքապետ, ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանին մեղադրանք առաջադրվեց, որից հետո նա կալանավորվեց։

Մեր տեղեկություններով, Վանաձորի համայնքապետի ԺՊ է նշանակվելու նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երբեմնի տեղակալ Արկադի Փելեշյանը՝ Ական։

Փելեշյանը, հիշեցնենք, ընտրությունների արդյունքներով երրորդ տեղում էր՝ 14,5 տոկոսով, նա գլխավորել էր Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցությունը, սակայն կուսակցության անդամ չէ։