Արտաքին 4 տարի առաջ - 11:32 15-04-2022

Ռուսական «Մոսկվա» հածանավը խորտակվել է. ՌԴ ՊՆ

Ռուսական «Մոսկվա» հածանավը խորտակվել է: Այս մասին ապրիլի 14-ի երեկոյան հաղորդել են ռուսաստանյան իշխանամետ լրատվամիջոցները՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
«Մոսկվա հածանավը դեպի նշանակման նավահանգիստ քարշակելիս, զինամթերքի պայթեցումից բռնկված հրդեհից կորպուսի վնասման պատճառով կորցրել է կայունությունը։ Ծովի ալեկոծման պայմաններում նավը խորտակվել է»,- ՊՆ-ի հայտարարությունը մեջբերել են լրատվամիջոցները:
Նշվում է, «հածանավի անձնակազմը տարհանվել է Սևծովյան նավատորմի այլ նավեր»։
Հարավի օպերատիվ հրամանատարությունը նախօրեին հայտարարել էր, որ «Մոսկվա» հածանավը խոցվել է «Նեպտուն» հրթիռներով, որի հետևանքով զգալի վնասվել է, նավի վրա հրդեհ է բռնկվել։ Հաղորդվել էր, որ այլ նավեր փորձել են օգնել «Մոսկվայի» անձնակազմին, սակայն պայթյունի և փոթորիկի պատճառով նավը շրջվել է և սկսել խորտակվել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս