Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:56 15-04-2022

ԱՄՆ-ի գլխավոր թշնամին Չինաստանն է, ոչ թե ՌԴ-ն. ԿՀՎ

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է չորս հիմնական «մարտահրավերների մասին, որոնք ձևավորելու են ապագա աշխարհակարգը»՝ նշելով, որ ընթացիկ դարում Միացյալ Նահանգների համար միակ և գլխավոր աշխարհաքաղաքական մարտահրավերը Չինաստանն է, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։
Հատկանշական է, որ Ռուսաստանը երկարաժամկետ մարտահրավերների շարքում չէ։ Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին Բերնսն ասել է, որ նա «խրված է վիրավորանքի, փառասիրության և անվստահության մեջ»:
«Չորս հիմնական մարտահրավերներ կձևավորեն մեր ապագան և ապագա աշխարհակարգը: Առաջինն անմիջական վտանգն է, որը բխում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վերսկսած ագրեսիայից, երկրորդն ավելի երկարաժամկետ մարտահրավեր է, որն առաջացել է առաջնորդության հետ կապված Չինաստանի նկրտումներից: Իմ կարծիքով, սա XXI դարում միակ և առավել կարևոր աշխարհաքաղաքական մարտահրավերն է»,- ասել է Բերնսը։
Մյուս երկու կարևոր մարտահրավերներն, ըստ ԿՀՎ-ի տնօրենի, տեխնոլոգիական փոփոխությունների զանգվածային ազդեցությունն է և ամերիկյան հասարակության բազմազանության վրա հիմնված աշխատուժի ձևավորումը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
07:22 Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ «Հրապարակ»