Արտաքին 4 տարի առաջ - 17:08 13-04-2022

Այս պատերազմը խելահեղություն է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է խելահեղություն և կոչ է արել հետաքննել ռազմական հանցագործությունները, սակայն հրաժարվել է Պուտինին մեղադրել ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության մեջ՝ հետևելով Բայդենին։

«Ես զգույշ կլինեի եզրույթների հարցում», - ասել է Մակրոնը և հաղորդավարի ճշտող հարցին, թե ինչու, նա պատասխանել է. «Որովհետև նրանք եղբայրական ժողովուրդներ են՝ ռուս և ուկրաինացի»։

«Ես անում եմ հնարավորը խաղաղությունը վերականգնելու համար: Վստահ չեմ, որ բանավոր էսկալացիան կօգնի դրան»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ առաջիկա օրերին պատրաստվում է կրկին զանգահարել և՛ Զելենսկուն, և՛ Պուտինին։

Միևնույն ժամանակ, Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված նախընտրական հարցազրույցում խայթող էպիտետներ չի խնայել եղբայրական ժողովրդի վրա ռուսական հարձակումը նկարագրելիս։

«Դա խելահեղություն է, չլսված, անհավանական դաժանություն է այն, ինչ տեղի է ունենում հիմա: Դա պատերազմի վերադարձն է դեպի Եվրոպա»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս