Ներքին 4 տարի առաջ - 14:34 12-04-2022

Ես պատրաստ եմ դրոշը դնել այս գլխին

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի այն հայտարարությանը, թե «էդ խորհրդանիշը բերեք գլխիս տնկեք»՝ նկատի ունենալով Արցախի Հանրապետության պետական դրոշը։ Զոհրաբյանը գրել է․
«Ես պատրաստ եմ դրոշը դնել այս գլխին
Էս մարդը, ով պարզվեց, պատգամավոր է, առաջարկել է Արցախի դրոշը դնել իր գլխին։
Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այս մարդու ռացիոնալ առաջարկը դարձել սարկազմի ու զվարճանքի թեմա։
Հարգելի հայրենակից, ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում։

Իլոն Մասկի վերջին տեսությունը՝ բանականությունը, հիշողությունները, էմոցիաները պահպանելու համար դրանք ռոբոտների մեջ տեղադրելը՝ գուցեեւ օգնի զարթնեցնել գենետիկ հիշողություն հայրենիքի, Արցախի, հազարավոր զոհերի ու Արցախի գլխին կախված նոր ցեղասպանության մասին։
Վստահ չեմ իհարկե, որ էս դեպքում Իլոն Մասկի գաղափարը կաշխատի, բայց ես պատրաստ եմ փորձել»,- գրել է Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել