Ներքին 4 տարի առաջ - 13:26 12-04-2022

Սաղաթելյանը հայտնեց, թե Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ընդդիմությունն ինչ է պլանավորում անել

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Արցախում և Հայաստանում հանդիպելու են ժողովրդի հետ, Արցախում՝ նաև քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ԱԺ նիստը բոյկոտելուն և Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր մեկնելուն:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը: Եվ այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր, նպատակահարմար չենք գտնում: Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել, և առաջիկա օրերին լինելու ենք Արցախում, Սյունիքում, այնուհետև Տավուշում և Գեղարքունիքում, այսինքն՝ Արցախում և Հայաստանի այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր: Ժողովրդի հետ հանդիպում, աշխատանք, անվտանգային հարցերի բարձրացում, Արցախում նաև, հավանաբար, տեղի կունենան խորհրդարանական լսումներ Արցախի թեմայով, կհանդիպենք Արցախի քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ միասին իրավիճակը քննարկելու համար»,-ասաց Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը հեռացել է այդ օրակարգից, իսկ իրենք գնում են այդ ճանապարհով: «Պետք է ամբողջ մեր հանրության ուշադրությունը սևեռենք Արցախի հիմնախնդրի վրա, սա Հայաստանի անվտանգությունն է և մեր գլխավոր հարցն այսօր»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով իշխանական պատգամավորների արձագանքին ընդդիմադիրների կողմից խորհրդարանի դահլիճում Արցախի դրոշը դնելու վերաբերյալ՝ Սաղաթելյանն ասաց, որ դա ձևական ակցիա չէ, շատ հստակ քաղաքական և ժողովրդական ուղերձ է և այլ երկրներին, և օրվա իշխանություններին:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել