Ներքին 4 տարի առաջ - 10:35 12-04-2022

Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը դրեց ԱԺ ամբիոնում

Աժ քառօրյա նստաշրջանը մեկնարկած է։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթում ասաց, որ ՀՀ-ի և Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով։

«Հանրահավաքի ժամանակ ընդգծվեցին այն հիմնական կարմիր գծերը, որոնցից այն կողմ իշխանությունն իրավունք չունի քայլ անելու։ Անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ ՀՀ իշխանությունները ունակ չեն լուծելու արտաքին ու ներքին բազմաթիվ խնդիրները»,- նշեց նա։

Օհանյանն ասաց, որ հաշվի առնելով ԱԺ կանոնակարգը՝ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին, քանի որ մեկնում են Արցախ։

Օհանյանը, Աժ ամբիոնից կախելով Արցախի դրոշը, ասաց, որ պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք ՀՀ-ն։


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել