Մամուլ 4 տարի առաջ - 09:44 07-04-2022

Հետ բերեք Պոլոսկովին․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հերթական բունտն է հասունանում։ Աշխատակիցներից մեկը փոխանցեց կոլեկտիվի դժգոհությունը՝ որոշել են ընդվզել ներկայիս տնօրինության դեմ, քանի որ արտադրական ծավալները նվազել են, անկառավարելի վիճակ է ստեղծվել։ Ըստ մեր աղբյուրի, աշխատողները պատրաստվում են նամակով դիմել կոմբինատի բաժնետերերին, որպեսզի հետ բերեն նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, որը հմուտ հանքագործ է ու կարողանում էր ճիշտ կազմակերպել արտադրությունը։ Նրա ղեկավարման տարիներին կոմբինատից հանքանյութի արտահանումը հասել էր 22 մլն տոննայի, 1500 նոր աշխատատեղ էր հիմնվել, աշխատում էին կոմբինատին կից բոլոր ընկերությունները։

Ճիշտ է, իշխանությունները Պոլոսկովի նկատմամբ քրեական գործեր հարուցեցին, ապա ստիպեցին, որ պետական բյուջե չմուծված հարկերի անվան տակ վերականգնի վնասը՝ 15 մլրդ դրամ, սակայն, ԶՊՄԿ-ի աշխատակիցների համոզմամբ, բոլորը, այդ թվում՝ իշխանությունը, շատ լավ գիտեն, թե իրականում ով էր մեղավորը։ «Եթե նախկինում ԶՊՄԿ-ն օրական 800-1400 տոննա խտանյութ էր արտահանում, հիմա ծավալը հասել է 300-350 տոննայի»,- ասաց մեր աղբյուրը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին