Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:05 04-04-2022

«5165» շարժումը դիմել է ԱԺ-ին Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց նախաձեռնելու հարցով

«5165» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց նախաձեռնելու հարցով: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը: Նա նշեց, որ դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախը, քանի որ բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր։

«Մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը։ Դիմում եմ մեր խորհրդարանին և իշխանությանը և ասում, որ եթե փորձեք ժողովրդին մոլորեցնել, թե եթե մենք ճանաչենք Արցախը, ապա պատերազմ կսկսվի, և եթե նման սադրանքներ լինեն, ապա մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք այդ ամենն անում, որպեսզի հարկադրեք ժողովրդին վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից»,- ընդգծեց Տոնոյանը:

Տոնոյանը նշեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ևս պատերազմ սկսվեց, սակայն Հայաստանը Արցախը չէր ճանաչել։

«Այնպես որ, թող որևէ մեկը չփորձի մոլորեցնել այդ վախերով, թե մենք հանուն դրա չենք ճանաչում Արցախը: Դիմում ենք մեր խորհրդարանին, սա Արցախի փրկության խնդիրն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս հարցը մեծ զանգվածայնություն ստանա»,- ասաց Կարին Տոնոյանը:



Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի