Արտաքին 4 տարի առաջ - 14:43 02-04-2022

Պուտինի ու Լուկաշենկոյի հարաբերությունները բացառիկ են. Պեսկով

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կարող են շատ կոշտ կերպով պաշտպանել իրենց երկրների շահերը, բայց նրանք հասկանում են միմյանց և շարունակում են բարեկամական երկխոսությունը։ Այս մասին «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որից մի հատված ցուցադրվել է շաբաթ օրը։

«Ալեքսանդր Գրիգորևիչը բացարձակապես բացառիկ հարաբերությունների մեջ է մեր նախագահի հետ: Նրանց հարաբերություններն իսկապես բացառիկ են»,- կարծում է Կրեմլի ներկայացուցիչը։

«Նրանք հասկանում են մեր երկրներում տեղի ունեցողի էությունը և մեր շուրջը տեղի ունեցողի էությունը, ինչպես ոչ ոք»,- համոզված է Պեսկովը։ «Ես վստահ եմ, որ այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, Ալեքսանդր Գրիգորևիչի սիրտը ցավում է ոչ պակաս, որքան Վլադիմիր Վլադիմիրովիչի,- հավելել է նա։

Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ուշադրություն է հրավիրել նախագահների փոխըմբռնման վրա։ «Եվ այն տարաձայնությունները, որ կարող են լինել մեր միջև, նրանք նույնպես հասկանում են: Բայց նրանց համար գլխավորը միշտ իրենց բարեկամական երկխոսությունը շարունակելն է։ Թեև, հավատացեք ինձ, նրանք երբեմն խոսում են <...> շատ կոշտ, քանի որ նրանք շատ կոշտ կերպով են պաշտպանում իրենց երկրների շահերը»,- նշել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր