Ավելին 4 տարի առաջ - 21:33 31-03-2022

Հայտնի է «Գահերի խաղը» պրիքվելի պրեմիերայի ամսաթիվը

HBO առցանց ծառայությունը ներկայացրել է մի քանի նոր կադրեր «Վիշապի տուն» սերիալից և հայտնել «Գահերի խաղը» պրիքվելի թողարկման ամսաթիվը, հայտնում է Deadline-ը։
Շոուի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 21-ին: Հեղինակները նոր կադրերում ցույց են տվել արքայադուստր Ռեյնիերային, Ալիսենտ Հայթաուերին, Վիզերիս I Թարգարիենին և այլոց։
Գրքի գործողությունները տեղի են ունենում Թարգարյան դինաստիայի շուրջ «Գահերի խաղի» իրադարձություններից և քաղաքացիական պատերազմից 200 տարի առաջ, որը փոխեց ազնվական ընտանիքի պատմությունը: «Աստվածներ, թագավորներ, կրակ և արյուն։ Մեզ թագավորներ դարձրին ոչ թե երազանքները, այլ վիշապները»,- ասվում է նախագծի թիզերում, որը թողարկվել է 2021 թվականի վերջին։
Սերիալի նկարահանումները ավարտվել են Մեծ Բրիտանիայում 2022 թվականի փետրվարի կեսերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար