Արտաքին 4 տարի առաջ - 18:42 29-03-2022

Johnson & Johnson-ը դադարեցնում է անձնական հիգիենայի միջոցների մատակարարումը ՌԴ

Johnson & Johnson-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր արտադրության անձնական հիգիենայի միջոցների մատակարարումը Ռուսաստան՝ «Ուկրաինայի շուրջ ճգնաժամի մասշտաբների աճի» պատճառով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկյան ընկերության հայտարարությանը։

Արտադրողը կշարունակի ռուսական շուկա մատակարարել դեղամիջոցներ և սարքավորումներ, ասվում է հաղորդագրության մեջ։ Նախկինում ընկերությունը դադարեցրել էր ներդրումները, գովազդը և կլինիկական փորձարկումները Ռուսաստանում։

Ռուսական սպառողական շուկայում Johnson & Johnson-ի արտադրանքը ներկայացված էր Clean & Clear, Johnsonʼs, o.b., Carefree, Neutrogena, Listerine և այլ ապրանքանշաններով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար