Արտաքին 4 տարի առաջ - 23:41 23-03-2022

Մահացել է ԱՄՆ առաջին կին պետքարտուղարը՝ Մադլեն Օլբրայթը

ԱՄՆ առաջին կին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը մահացել է 85 տարեկան հասակում, հայտնում է CNN-ը։

Նրա մահվան մասին տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հաստատել է նաև Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նրա խոսքով, Օլբրայթի մահվան մասին ծանուցվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, որոնք գտնվում են Եվրոպա մեկնող ինքնաթիռում։

Օլբրայթը նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի առանցքային դեմքն էր: Նա աջակցել է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, մղել դաշինքին միջամտելու Բալկաններում հակամարտությանը՝ ցեղասպանությունն ու էթնիկ զտումները դադարեցնելու համար, ձգտել է նվազեցնել միջուկային զենքի տարածումը և պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Օլբրայթը ղեկավարել է Պետդեպարտամենտը 1997-2001 թվականներին։

Մահվան պատճառը քաղցկեղն էր։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու