Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 20:08 20-03-2022

Ես պատրաստ եմ Պուտինի հետ բանակցությունների․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին։ Նա հայտարարել է որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին։ «Ես պատրաստ եմ բանակցել նրա հետ։ Ես պատրաստ էի վերջին երկու տարիներին։ Եվ ես կարծում եմ, որ առանց բանակցությունների մենք չենք կարողանա ավարտել այս պատերազմը»։ «Կարծում եմ, որ ցանկացած ձևաչափ, ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել, որպեսզի բանակցությունների, Պուտինի հետ խոսելու հնարավորություն լինի, բայց եթե այդ փորձերն ավարտվեն անհաջողությամբ, դա կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ»։ «Մենք միշտ պնդել ենք բանակցային գործընթացի վրա: Մենք միշտ առաջարկել ենք երկխոսություն, առաջարկել ենք խաղաղ լուծումներ: Եվ ես ուզում եմ, որ հիմա բոլորը լսեն ինձ, հատկապես Մոսկվայում: Ժամանակն է հանդիպել: Ժամանակն է վերականգնել տարածքային ամբողջականությունը», - CNN-ին տված հարցազրույցում ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի