Արտաքին 1 տարի առաջ - 22:53 17-02-2025

Ուկրաինան տեղյակ չէր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի

Ուկրաինայի իշխանությունները տեղյակ չեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին, չեն մասնակցի դրանց և մտադիր չեն ճանաչել դրանք։

Ինչպես փոխանցում է Интерфакс-Украина-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերը։

«Ուկրաինան չի մասնակցի։ Ուկրաինան դրա մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինայի շուրջ առանց Ուկրաինայի բանակցությունները Ուկրաինան անարդյունք է համարում։ Եվ առանց մեր մասնակցության չենք կարող ճանաչել մեր մասին որևէ բան կամ որևէ պայմանավորվածություն։ Եվ նման համաձայնագրերը չենք ճանաչի»,-ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ առաջիկա բանակցությունները երկկողմանի բնույթ ունեն, և Մոսկվան և Վաշինգտոնը «իրավունք ունեն դա անելու, եթե երկկողմանի խնդիրներ ունեն»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն