Սպորտ 4 տարի առաջ - 16:59 17-03-2022

Հայաստանի ձյուդոյի ընտրանին Վրաստանում հավաք է անցկացնում

Հայաստանի ձյուդոյի հավաքականը Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը ՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը , Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ ՝ 73 կգ) կմեկնեն Աթենք և կներգրավվեն մարտի 26-ին սկսվող Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստների գավաթի խաղարկությունում: Ավարտից հետո նրանք կմնան մրցավայրում և կմասնակցեն մարզական ճամբարի եռօրյա մարզումներին:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար