Ներքին 4 տարի առաջ - 23:29 16-03-2022

Խաղաղապահներին «մալադեց», լավ սեղմել են ադրբեջանցիներին․ Արման Աբովյան

Վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ ցույց տվեցին, որ այնուամենայնիվ թուրք-ադրբեջանական խուժանը չի դադարեցնելու իր փորձերը մշտապես լարել իրավիճակը Արցախում։

Պետք է հստակ հասկանալ,որ մենք ապրում ենք մի աննորմալ իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունների իբր «խաղաղ սիրական» քայլերը ակնհայտ նպաստում են ադրբեջանցիների լկտիության մակարդակի բարձրացմանը։ Սա իրողություն է և ցավոք վիճակը այս առումով ունի առավել բարդանալու միտում։

Ի՞նչ անել... անկեղծ ասած չգիտեմ, բայց գիտեմ հաստատ, որ նույնիսկ այս իրավիճակում չի կարելի դադարել պայքարել, ի վերջո հենց հիմա պարզ է դառնալու, ունենք մենք իրավունք կոչվելու Ազգ և Պետություն, թե հնազանդ կհամաձայնվենք փոշիանալ հանուն իշխանության թրքահաճո վարդագույն երեզանքների։

Հ.Գ Իսկ խաղաղապահներին «մալադեց», լավ սեղմել են ադրբեջանցիներին։

Արման Աբովյան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը