Ներքին 4 տարի առաջ - 22:37 16-03-2022

Իրանի քաղաքացին բեռնատարով վթարի է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Վայոց Ձորի մարզում այսօր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, իր վարած Renault մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ճամփեզրի ջրատարում, բախվելով թմբին, հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վարորդի ինքնությունը պարզվում է։ Ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել օգտագործել հատուկ տեխնիկա:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին