Արտաքին 4 տարի առաջ - 12:40 16-03-2022

ԱՄՆ Սենատը Պուտինին ռազմական հանցագործ է ճանաչել

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործ է ճանաչել, հաղորդում է Reuters գործակալությունը։

Փաստաթուղթը, որը ներկայացրել է հանրապետական ​​Լինդսի Գրեհեմը, ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։ Այն օրենքի ուժ չունի, բայց ռուսական ագրեսիայի հարցում Սպիտակ տան կոշտ դիրքորոշման քաղաքական աջակցության օրինակ է։

Սենատը խստորեն դատապարտել է Պուտինի գլխավորությամբ ռուսական զինված ուժերի կողմից իրականացված «բռնությունը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները»։

Բանաձևը կոչ է անում Հաագայի միջազգային քրեական դատարանին և այլ երկրներին Ուկրաինա ներխուժման ընթացքում ռուսական ռեժիմի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հետաքննություն անցկացնել:

«Մենք միավորվել ենք դեմոկրատների և հանրապետականների հետ՝ ասելու, որ Վլադիմիր Պուտինը չի կարող խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների պատասխանատվությունից»,- ասել է Սենատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի