Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի ղեկավարության նկատմամբ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան անձնական պատժամիջոցներ է սահմանել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախարարներ Մելանի Ջոլիի և Անիտա Անանդի և կանադացի տասնյակ այլ բարձրաստիճան ղեկավարների դեմ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պատժամիջոցների տակ է հայտնվել Կանադայի 313 քաղաքացի։ Նրանց բոլորի մուտքը Ռուսաստան արգելված է։