Արտաքին 4 տարի առաջ - 15:52 10-03-2022

Այսպիսի տնտեսական պատերազմ, որը սկսվել է ՌԴ-ի դեմ, դեռ չէր եղել. Պեսկով

Տնտեսական պատերազմի այնպիսի օրինակներ, որ սկսվել են ՌԴ նկատմամբ, դեռ չէին եղել, իրավիճակն աննախադեպ է, գնաճի վերաբերյալ կանխատեսումներ չարժե անել։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այսինքն՝ այնպիսի տնտեսական պատերազմ, որը սկսվել է մեր երկրի դեմ, չէր եղել։ Ուստի շատ բարդ է ինչ-որ բան կանխատեսել։ Այժմ պետք է ոչ թե կանխատեսել, այլ գործել, գործել՝ բացասական հետևանքներն ու հետագա ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միաժամանակ, Պեսկովի խոսքով, Ռուսաստանի ներդրումային գրավչությունը այն երկրների համար, որոնք տնտեսական պատերազմ են մղում Ռուսաստանի Դաշնության դեմ, մղվում է այլ պլան։ Միաժամանակ մյուսների համար դա պահպանվում է, ընդգծել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։

«Շուկան չի դիմանում դատարկությանը: Եթե ​​ձևավորվում է ինչ-որ դատարկություն, այն կա՛մ արագ, կա՛մ ժամանակի ընթացքում լրացվում է այլ խաղացողներով»,- ասել է Պեսկովը:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից