Արտաքին 4 տարի առաջ - 13:05 10-03-2022

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ հանդիպումը, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: 2008 թվականից ի վեր սա Իսրայելի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա, գրում է ermenihaber-ը:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք խնդիրներ, այդ թվում երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Էրդողանը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, ընդգծել է, որ Թուրքիայի և Իսրայելի ընդհանուր նպատակն է «վերակենդանացնել» քաղաքական երկխոսությունը, որը հիմնված կլինի «ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա»։

Թուրքիայի նախագահը «պատմական» է որակել Իսրայելի նախագահի այցը Թուրքիա և նշել, որ այդ այցը շրջադարձային նոր կետ կդառնա երկու երկրների հարաբերություններում։

Էրդողանն նաև ընդգծել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլև ընդհանրապես տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար։

Նշվել է, որ կողմերը նախատեսում են այս տարի մեծացնել երկկողմ առևտրաշրջանառությունը՝ այն հասցնելով 10մլրդ դոլարի:

Իսրայելի նախագահն էլ հայտարարել է, որ արդյունավետ բանակցություններ է վարել թուրք պաշտոնակցի հետ:

Ըստ Հերցոգի՝ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է հիմնվեն «փոխադարձ հարգանքի վրա»՝ այդպիսով հնարավորություն տալով «դիմակայել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար