Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:36 03-03-2022

Վանաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու դուստր․ shamshyan.com

Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում Վանաձորի բնակիչ, 65-ամյա Լորիս Մ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Աստղիկ Դ.-ին և 16-ամյա Մոնիկա Ք.-ին: Հարվածից վրաերթի ենթարկվածները դիպել են Վանաձորի բնակիչ, 24-ամյա Արթուր Ք.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են:

Ամենից շատ դիտված