Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:51 01-03-2022

Դատավորների կենսաթոշակը կհասնի 540 հազար դրամի

Հայաստանի կառավարությունը նախատեսում է բարձրացնել դատավորների կենսաթոշակները։ Այս մասին մարտի 1-ին ԱԺ նիստում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական ապահովության մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Դատավորների աշխատավարձը հաշվարկվելու է աշխատավարձի 55 տոկոսի չափով՝ բազմապատկած 0,9-ով։ Այսինքն՝ ի վերջո այն կկազմի 540 000 դրամ։

Ընդ որում նույն կարգով կբարձրացվեն Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի եւ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կենսաթոշակները։ Ճիշտ է, այս անգամ խոսքը 50 տոկոսի մասին է՝ ի տարբերություն դատավորների 55 տոկոսի։ Բացի այդ, հաշվի առնելով տարբեր տեսակի հավելավճարները, նրանց կենսաթոշակը կարող է հասնել ընդհանուր աշխատավարձի 92 տոկոսին։

«Որոշումն ընդունվում է Հայաստանի Սահմանադրական դատարանի 2019թ․ հունիսին ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին համապատասխան, որն առնչվում է դատարանների եւ որպես այդպիսին դատական համակարգի անկախությանը»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի