Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:21 01-03-2022

Մեղավորը դատական իշխանություններն են ․Սարգիս Քլոյան

Այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակի օրն է։ Oragir.news-ը կապ է հաստատել Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ՝ հարցնելով ,ըստ իրեն, Մարտի 1-ը այս իշխանությունները բացահայտեցի՞ն, թե՞ ոչ ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Մարտի 1-ն ամբողջովին բացահայտված է, թեև միակ մեղադրյալը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որին առաջադրված մեղադրանքը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, իսկ հարուցված քրգործն էլ կարճվեց։
«Չի բացահայտվել։ Մեղավորը դատական իշխանություններն են, որովհետև դատական իշխանությունը նախկին իշխանությունների դրածո դատավորներն են»,- ասաց Սարգիս Քլոյանը, թեև Սահմանադրական դատարանը, որը և հակսահամանադրական էր ճանաչել Քոչարյանին առաջադված մեղադրանքը, ձևավորվել էր նոր իշխանությունների կողմից։

Հարցին, թե դատավորների՞ն է մեղադրում, նրանցի՞ց է բողոքում, Սարգիս Քլոյանը պատասխանեց . «Մենք դատավորներին ի՞նչ մեղադրենք, մեղադրողները թող մեղադրեն, օրենսդիր մարմինը թող մեղադրի, արդարադատության նախարարը թող մեղադրի, բարձրագույն դատական մարմինը թող մեղադրի։ Մենք ո՞վ ենք ,որ մեղադրենք»։ Նիկոլ Փաշինյանը 2019 և 2021թ մարտի 1-ին երթ է արել, հարցրինք՝ այս տարի երթ ինչո՞ւ չի անում, Քլոյանը պատասխանում է . «Երթ չի եղել ,բայց Նիկոլ Փաշինյանը, պատգամավորները ,բոլորը ներկա են եղել Մյասնիկյան արձանի մոտ, իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի հարազատներին»։

Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը